Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանը հայտնել է իրավապահներին՝ իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել են իրեն պատկանող 600 հազար ԱՄՆ դոլարին. SHAMSHYAN.com

Հուլիս 16,2019 16:19 Share

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի ԱՄՆ դոլար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Օրբելյանն իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված գումարին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 600 հազար ԱՄՆ դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել