Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում

Հուլիս 17,2019 22:11

Հուլիսի 16-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, Թումանյան-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53-12» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը՝ Տաշիրի 32-ամյա բնակիչ, հայտնել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 5.5 խմ փայտանյութով, որի ձեռք բերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել հուլիսի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում

Ահնիձոր գյուղին հարակից անտառից հաճարենու մեկ քամատապալ ծառ բենզասղոցով ապօրինի հատելու մանրացնելու եղանակով:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031