Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում եւ Սպիտակում 10 սեյսմիկ կայաններ կկառուցվեն

Հուլիս 25,2019 14:53

Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության եւ ՀՀ Գիտության կոմիտեի գործակցության արդյունքում առաջիկայում տասը սեյսմիկ կայաններ են կառուցվելու Սպիտակի մոտ եւ Գյումրիում՝ չինական կողմի միջոցներով: Այս մասին այսօր «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ սեյսմիկ անվտանգության խնդիրներն ուսումնասիրող կայանների կառուցման գործընթացն արդեն սկսված է. «Դրանք բարձր որակի կայաններ են, որոնք անվտանգության մակարդակը կավելացնեն»:

Սամվել Հարությունյանը նշեց, որ աշխարհում սեյսմիկ անվտանգության մի քանի ցանց կա, որոնցից մեկը Չինաստանն է ստեղծել, եւ Հայաստանն առաջիկայում հավակնում է անդամագրվել այդ ցանցին. «Այս ծրագրով շատ հետաքրքրված է նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Եթե մտնում ենք այդ ցանցի մեջ, այլ երկրների՝ սեյսմիկ անվտանգությանն առնչվող տեղեկատվությունն էլ ենք կարողանում օգտագործել՝ մեր կանխատեսումների համար»:

Ուղիղ։ Առաջիկայում ինչ ձեռքբերումներ են սպասվում գիտության ոլորտում։ Մեկնաբանում է ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը

Gepostet von Aravot am Donnerstag, 25. Juli 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031