Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանման ծավալը նվազել է, գյուղատնտեսությունում էլ՝ անկում կա

Հուլիս 25,2019 16:03 Share
Աջակցեք aravot.am-ին
vichak

Այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%: Ազգային վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է սոցիալ-տնտեսական օպերատիվ ամփոփ նախնական ցուցանիշները:

6.9%-ով, նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը: Գյուղատնտեսությունը անկում է գրանցել՝ 7.4%:  Շինարարության ոլորոտի աճը այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.7%, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.5%-ով:

Արտահանման ծավալը նվազել է 0.5%-ով, իսկ ներմուծումն աճել է 0.5%-ով:

Առեւտրաշրջանառությունն աճել է 8.9%-ով:

Ըստ ԱՎԿ-ի, ծառայությունների ծավալն, առանց առեւտրի, աճել է 15.3%-ով:

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ միջին ամսական անվանական աշխատավարձի աճը կազմել է 5.6 %, պետական հատվածում՝ 6.4%, ոչ պետականում՝ 3.9%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: