Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ների պետերի պաշտոնանկությունների նպատակը հասկանալի չէ. Զարուհի Հովհաննիսյան

Հուլիս 26,2019 23:23 Share

Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող փոփոխությունները իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի համար անհասկանալի նպատակ են հետապնդում:

«Այս տարիներին լինելով քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի արդեն նախկին պետ Խաչատուր Հարությունյանի մասին կարող եմ ասել՝ տեսել եմ միայն պրոֆեսիոնալիզմ, պրոֆեսիոնալ մասնագետ էր, նրա մոտեցումը միշտ եղել է հնարավորինս մեզ համար ընդունելի: Վատ տպավորություն չի թողել նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը: Պաշտոնանկությունների նպատակը հասկանալի չէ:

Պարզ չէ նաեւ, թե ԱԱԾ-ի գործողություններն «Արմավիր» ՔԿՀ-ում ինչքանով են իրավաչափ, իրապես արտացոլո՞ւմ են այն, ինչ նկարագրված է,թե՝ ոչ: Չեմ կարող ասել՝ ինչ նպատակ է հետապնդել: Չեմ ճանաչում ՔԿՀ-ների նոր պետերին, չեմ հասկանում՝ ինչու են փոխվել, փոփոխություն են բերելու, թե՝ ոչ. հատկապես, որ նոր կառավարությունն ասում է՝ պատժիչ քաղաքականությունից անցնում են վերականգնողականին, արդյոք նոր ծրագրեր կմտցնեն, թե՝ ոչ, նոր կրթական մշակութային ծրագրեր իրականացվելու են, թե՝ ոչ, որովհետեւ քրեակատարողական հիմնարկների մեծ մասը ուղղակի վերականգնողական ծրագրեր չունի»,- ասաց իրավապաշտպանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031