Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք են բացահայտել․ տուժողն օտարերկրացի է

Հուլիս 29,2019 10:59
dolar

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչություն դիմած տղամարդը, որը օտարերկրյա քաղաքացի է, հայտնեց հետևյալը։ Ըստ նրա հաղորդման՝ ինքը համացանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Վերջինս հայտնել է, որ բնակվում է Հայաստանում։ Որոշակի վստահություն ձեռք բերելուց հետո կինը տղամարդուն հայտնել է, որ ցանկանում է մանկական հագուստի արտադրություն և խանութ հիմնել, ինչի համար իրեն անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն։ Նրանք միաժամանակ քննարկել են նաև իրենց ամուսնության հարցը, ինչից հետո հիմնվելիք արտադրությունը պետք է միասին տնօրինեին։ Այս կերպ կինը չարաշահել է տղամարդու վստահությունը և նրանից ստացել շուրջ 7000 դոլար։ Տղամարդը փողը փոխանցել է բանկային փոխանցման համակարգով։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումենրի արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղամարդու հետ կապ հաստատած կնոջ խնդրանքով գումարը ստացել է իր մտերմուհին։ Պարզվել է նաև, որ տղամարդու հետ կապ հաստատած կինը Հայաստանում չի բնակվում։ Նրա մտերմուհին փողը ստանալուց հետո մի մասը վերցրել է իրեն, իսկ մնացածը փոխանցել է տղամարդու հետ կապ հաստատած կնոջը։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տղամարդու վստահությունը չարաշահած և խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակած կնոջ ինքնությունը պարզելու և միջազգային իրավապահ համագործակցության շնորհիվ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031