Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ո՞ւմ համար ենք կորցնում գումարներ՝ Տարոն Մարգարյանի՞, քաղաքապետարանի՞, թե՞ կառավարության». «Սանիթեքի» ղեկավար

Օգոստոս 02,2019 15:25

Այսօր «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչների ասուլիսին ընկերության սեփականատեր Նիկոլ Թավիլը, պատասխանելով հարցին՝ արդյոք վատ աղբահանությամբ սաբոտաժ են անում, հաճախ է այսպիսի տեսակետ հնչում, ասաց, որ ծիծաղելի է նման տեսակետը, եւ դրան արդեն 1,5 տարի է անդրադառնում է.«Սաբոտաժ ինչի՞ համար, միլիոններ ներդնելու համա՞ր, աշխատակիցներին վճարելո՞ւ, բանկային պարտավորություններ ունենալո՞ւ, ինչի՞ համար անել սաբոտաժ, ինչպե՞ս կարող է ներդրողը սաբոտաժ անել՝ կորցնելով գումարներ»:

Դիտարկմանը՝ թե ընկերությունը սկսեց վատ աշխատել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, Թավիլն այսպես պատասխանեց. «Նամակներ ենք գրել նաեւ Տարոն Մարգարյանի ժամանակ, այնպես չէ, որ խնդիրներն առաջացել են անմիջապես հեղափոխությունից հետո կամ երբ Տարոն Մարգարյանն այլեւս քաղաքապետ չէր: Նամակներ են գրվել Կամո Արեյանին: Ուղղակի զուգադիպություն է եղել, որ ընեկերության վիճակը ավելի ծանրացավ այդ ժամանակաշրջանում: Հարց է առաջանում՝ ի՞նչ եք կարծում՝ մենք ո՞ւմ համար ենք կորցնում գումարներ՝ Տարոն Մարգարյանի՞, քաղաքապետարանի՞, թե՞ կառավարության: Տրամաբանություն չկա»:

Թավիլն ասաց՝ հեշտ է ստուգել, թե ո՞ւմ են պատկանում «Սանիթեք»-ի բաժնետոմսերը, ովքե՞ր են ընկերության սեփականատերերը. «Տարոն Մարգարյանի հանդեպ հարգանքով հանդերձ՝ նա ընկերության հետ ոչ մի կապ չունի: Պարզապես այդ ժամանակ Երեւանի քաղաքապետն էր»:

Իսկ թե ինչո՞ւ Նիկոլաս Թավիլը չի եկել Երեւան՝ ասուլիսին, արդյո՞ք կալանավորվելու վտանգ կար, վերջինս պատասխանեց. «Մենք այդ հարցը մեր իրավաբանական թիմի հետ քննարկել ենք, նրանք նպատակահարմար չեն գտել, որ այս փուլում ես լինեմ այդտեղ: Բայց թե ինչ ենք քննարկել, ասել չեմ կարող»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031