Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքները

Օգոստոս 05,2019 13:00

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը:

Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում համախմբելը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր բեղուն պտուղները կտա հետագայում, երբ մասնակից պատանիները շարունակեն համագործակցությունը, համատեղ գործունեությամբ և ինժեներական նոր լուծումներով նոր խոսք ասեն տիեզերական գիտության ասպարեզում:

Միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացման հանդիսությանը մասնակցել է նաև հանրաճանաչ տիեզերագնաց Սերգեյ Ավդիևը: Նա ևս ողջունել է ներկաներին, և արգասաբեր գործունեություն մաղթել ամառային դպրոցի աշխատանքներին:

Ամառային դպրոցի 12 օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքների, Չեխիայի 12-18 տարեկան 38 դպրոցականների համար կանցկացվեն պրակտիկ դասընթացներ ու դասախոսություններ: Նրանք կայցելեն Բյուրականի աստղադիտարան, որտեղ գործնական պարապմունքների ընթացքում կդիտեն աստղազարդ երկինքը:

Միջազգային ամառային տիեզերական դպրոցի մասնակիցները կծանոթանան նաև մեր պատմությանն ու մշակույթին, կհամատեղեն ուսումն ու հանգիստը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031