Լրահոս
Օրվա լրահոսը

«Հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին». Մուշեղ Շուշանյան

Օգոստոս 07,2019 13:05

Այն դատավորները, որոնք 2008-ից հետո համատարած վճիռներ են կայացրել տուժողների նկատմամբ, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն: Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողներն այս հարցն ուղղեցին ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին: Նա պատասխանեց, որ այդ բաց տեքստով հարցին չի կարող պատասխանել, որովհետեւ հետագայում, երբ այդ գործերը գան ԲԴԽ, դա իրեն ինքնաբացարկի հիմք կարող է դառնալ. «Ընդհանուր առմամբ ես տարբերություն չէի դնի Մարտի 1-ի գործերի, Հյուսիսային պողոտայի կամ այլ գործերի: Մենք օրենսդրորեն չափանիշներ ենք սահմանում»:

Վիգեն Քոչարյանը չբացառեց, որ հետագայում պարզվի՝ դատավորները չարամիտ դիտավորություն են ունեցել այնպիսի վճիռներ կայացնելու, որոնք հետագայում ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ որոշման հիմք են դարձել:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը, որի արդյունքում ՀՀ-ն բյուջեի հաշվին պետք է Յուրի Վարդանյանին փոխհատուցի 1 մլն 600 հազար եվրո, ասաց. «Մենք գիտենք, Կենտրոնի բնակիչների սեփականության իրավունքի զանգվածային խախտումների գործընթացին ներգրաված է եղել այն ժամանակվա պետության բարձրագույն իշխանությունը, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը: Հստակ տեղեկություններ կան, որ հենց նախագահի աշխատակազմի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին, Երեւանի քաղաքապետը եւ այլն: Այդ բոլոր հանգամանքները եւ մեղավոր անձանց շրջանակը հնարավոր է պարզել միայն քրեական վարույթի շրջանակում: Դրա համար պետք է հարուցվի քրգործ եւ քննչական խումբ ձեւավորվի, որ յուրաքանչյուրի մեղավորության աստիճանը պարզվի, ստանանք ամբողջական պատկերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031