Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ղալաթ են անում, որ նման բան են հրապարակում». Օգանովսկին BBC-ի աղմկահարույց հրապարակման մասին

Օգոստոս 07,2019 17:41

Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ) Aravot.am-ի հետ զրույցում հերքեց իր մասին BBC-ի հրապարակած տեղեկությունները:

«Ղալաթ են անում իրենք, որ նման բան են հրապարակում: Ոչ մի կրակոց չկա»,- ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի հրապարակմանը:

Մեր հարցին, թե ում ցուցումով է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եկել Երեւան, նա պատասխանեց. «Հրամանի համաձայն, էլ ինչ ձեր հարցին պատասխանեմ, որպես մարդ, դուք ասում եք կրակոցներ, մի հատ փամփուշտ չի կրակվել: Հազար ու մի բան կարող են ասել, նստեմ սաղին պատասխա՞ն տամ: Մեր կողմից հրամանի համաձայն մի հատ փամփուշտ չի կրակվել: Մենք եղել ենք կառավարության շենքում, որտեղ ոչ մի կրակոց չի եղել: Մենք կառավարության շենքից դուրս չենք եկել»:

Մեր հարցին, թե ինչու էր եկել Երեւան ու փակվել կառավարության շենքում, նա պատասխանեց. «Ես արդեն ջղայինանում եմ, որովհետեւ իրար չհասկացանք»:

Մեր հարցին, իսկ չի՞ բացառվում, որ կառավարության շենքից զանգերով ղեկավարեիք գործողությունները, նա պատասխանեց. «Ոչ մի կապ չեմ ունեցել, այ ձեր ցավը տանեմ: Օգոստոսի 15-ին հրավիրել են, ինչ եղել է, ասել եմ իմ ցուցմունքի ժամանակ, ոչ մի հրաման չի եղել կրակելու, ոչ մեկի հետ չենք կապվել»:

Մեր զրուցակցի համոզմամբ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն է BBC-ին իր մասին նման տեղեկատվություն փոխանցել. «Մտածելու շատ բան ունեմ, կարծում եմ՝ հատուկ մեր հարեւաններն են տվել, հարեւան պետությունը, ես այն կարծիքին եմ, որ հայը այդպիսի տեղեկատվություն չի տա, որովհետեւ նման բան չկա, նման բան միայն մեր հարեւանները կտային, ինչքան վերլուծություն եմ անում, գալիս եմ այն եզրակացության, որ միայն մեր հարեւանները կտային»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031