Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կանցկացվի Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը

Օգոստոս 08,2019 17:18

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիային 14813.2 հազ. ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ՝ Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպման նպատակով: Այն անցկացվելու է 2019 թ. սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձոր քաղաքում: Բացման արարողությունը տեղի է ունենալու 2019 թ. սեպտեմբերի 19-ին,  փակմանը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին մասնակցում են դպրոցական տղաների և աղջիկների թիմեր: Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նաև ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդության շրջանում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին և, մասնավորապես, ամառային ճամբարներին:

Վարչապետ Փաշինյանը  նշել է, որ համատեղ ճամբար անելը շատ լավ գաղափար է, և պետք է ոչ միայն շարունակել, այլև ծավալներն ընդլայնել, քանի որ այդ շփումները չափազանց կարևոր են, և պետք է դրանք դնել ինստիտուցիոնալ հենքի վրա:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության միջոցառումների շրջանակում նրանց հանգստի և առողջության վերականգնման համար առողջարանային բուժման  ուղեգրերի ձեռքբերման նպատակով կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թ. 9 ամսում 4 մլն 320.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ:  Որոշմամբ նշված գումարը կտրամադրվի «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 վետերանի առողջարանի անվճար ուղեգիր հատկացնելու համար:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031