Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի մանկատանը ապաստանած երկվորյակներ Վահեն և Վահանը վերջապես վերադարձան իրենց կենսաբանական ընտանիք

Օգոստոս 08,2019 20:15 Share

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գյումրիի մանկատանը ապաստանած երկվորյակներ Վահեն և Վահանը վերջապես վերադարձան իրենց կենսաբանական ընտանիք։ Մեկ տարի առաջ մանկատան բակում թողնված երեխաների երիտասարդ մայրը հետ է վերցրել նրանց։

Սոցիալական խնդիրները չպետք է պատճառ հանդիսանան երեխաներից հրաժարվելու։ Երեխաները պետք է մեծանան ընտանիքում։

Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ երեխաներին վերադարձնել մորը և բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեղան և իրենց օգնությունն ու օժանդակությունը հայտնեցին ընտանիքին առաջին իսկ օրվանից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031