Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք (ֆոտոշարք)

Օգոստոս 11,2019 20:54

Օգոստոսի 11-ին, ժամը 13:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 19:07-ին:

Դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից մեկ ջրատար:

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և տալիս համապատասխան ցուցումներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031