Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման ենթարկվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 4 անձ

Օգոստոս 13,2019 14:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 10-ից 11-ը ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի ծառայողները որսագողության և ապօրինի ծառահատման դեպքերը, կանխելու և հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարել վարչական տարածքի ջրային և անտառային գոտիներում:

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման ենթարկվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 4 անձ:

Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ:

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: