Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաքվի դժգոհության հանդեպ․ «Ժամանակ»

Օգոստոս 24,2019 11:14

ԵԱՀԿ մամուլի ծառայությունն ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ մոտ ժամանակներս սպասվող հանդիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպման օրի և վայրի մասին տեղեկացնում են հանդիպումից մի քանի օր առաջ: Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի որ հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո հայտնի էր թե՛ նոր հանդիպման պատրաստակամության, թե՛ նաև դրա անցկացման հավանական ժամանակահատվածի մասին՝ սեպտեմբերի վերջ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակ, Նյու Յորք:

Այս իմաստով, մոտակա հանդիպման մասին տարածված տեղեկությունն ինքնին, մեծ հաշվով, անսպասելի կամ նորություն չէ: Առավել կարևոր է հարցը, թե ինչ բովանդակություն է պարունակելու հնարավոր հանդիպումը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի առաջնորդի ունեցած պատմական ելույթից հետո, որը առաջացրել էր Բաքվի դժգոհությունը: Այն, որ Բաքուն դժգոհելու էր այդ ելույթից, կասկած չկար: Հարցն այն է, թե ելույթը ինչ արձագանք է առաջացրել միջազգային շրջանակում և համանախագահների մոտ:

Ահա այստեղ է առաջիկայում սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաքվի դժգոհության հանդեպ, որովհետև մինչ այժմ եռանախագահները որևէ կերպ չեն արձագանքել Ստեփանակերտի ելույթին: Ու թեև չկա թե՛ բացասական, թե՛ դրական արձագանք, այդուհանդերձ, դիվանագիտական-քաղաքական պրակտիկայի տողատակերում այդ հանգամանքը՝ լռությունը, ինքնին դրական երանգ է պարունակում: Խնդիրն այստեղ, իհարկե, զուտ արձագանքը չէ, կամ արձագանքի այն համատեքստը չէ, թե ինչ հավանության է արժանանում Հայաստանի վարչապետի ելույթը և բարձրաձայնված նոր մոտեցումները, կամ արժանանո՞ւմ է հավանության, թե՞ ոչ: Խնդիրն այն է, թե ինչ աշխատանքային միջավայր է ձևավորել այդ ելույթը Հայաստանի համար:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031