Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկին Հայաստանից հեռանում է միայն հաճելի տպավորություններով

Օգոստոս 27,2019 17:21

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Փոխվարչապետը բարձր է գնահատել դեսպանի սրտացավ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Սվիտալսկիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և կլինի միշտ սպասված հյուր մեր երկրում:

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը հայտնել անձամբ փոխվարչապետին կառուցողական համագործակցության զարգացման և մշտապես ջերմ վերաբերմունքի համար:

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է միայն հաճելի տպավորություններով ու հիշողություններով և հաջողություն է մաղթել Կառավարությանը նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031