Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն․ Գևորգ Խաչատրյան

Սեպտեմբեր 01,2019 23:05

«Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։ Հերթական անգամ մեր օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապացուցելով, որ առաջին տեղում մեզ համար անվտանգությունն է։ Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին։

Գևորգ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԱՐՄԵՆԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՏՆՕՐԵՆ

Արմենիա ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է…

Gepostet von Gevorg Khachatryan am Sonntag, 1. September 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30