Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում սպանված 28-ամյա աղջիկը տեսագրել էր հաճախորդի հետ ունեցած հարաբերություններն ու պատրաստվում էր հրապարակել

Սեպտեմբեր 07,2019 23:00

Մանրամասներ՝ 28-ամյա Նազելի Հովհաննիսյանի սպանության դեպքից

«Քրեապատում» շարքի շրջանակում  Aravot.am-ին որոշ տեղեկություններ են հայտնի  դարձել սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած 28-ամյա կնոջ դաժան սպանությունից:

Վարույթ իրականացնող մարմինը պարզել է, որ սպանությունը կատարելու մեջ մեղադրվողը նախ վիճել է սպանվածի հետ տեսանյութի պատճառով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 28-ամյա կինը մարմնավաճառ էր, իսկ նրա սպանությունը կատարելու մեջ մեղադրվողը նրա հաճախորդն է եղել:

Պարզվում է, որ սպանվածը նկարահանել էր իրենց հարաբերությունները եւ հայտնել, որ պատրաստվում է հրապարակել այն: Այդ հարցի շուրջ էլ նրանք վիճել են ու համաձայնության չեն եկել, ինչից հետո տղամարդը խեղդել է նրան: Սպանությունից հետո մեղադրյալը վերցրել էր սպանվածի հեռախոսը, որտեղ էլ հենց եղել է տեսանյութը եւ սպանվածի բանկային քարտերն ու հեռացել:

Սպանությունը կատարելու մեջ մեղադրվողը Վրաստանի քաղաքացի է, հայտնաբերվել է Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցից, կալանավորվել է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30