Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 12-ին ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել․ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Քոչարյանն այդ օրը պետք է հասկանա, որ իրականում ինքը ժողովրդի հետ գործ ունի. «Ա1+»

Սեպտեմբեր 10,2019 21:40

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայաստանի հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում է սեպտեմբերի 12-ին գնալ դատարան։ «Սեպտեմբերի 12-ը շատ կարևոր օր եմ համարում, որովհետև այդ օրը կսկսվի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որտեղ կներկայացվի ամբողջ մեղադրականը և ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել։ Նոր կարդացի, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ օրը գնում է մասնակցելու այդ դատավարությանը հանուն արդարադատության հաստատմանը և հասարակությանը կոչ են արել գնալ այնտեղ։ Կարծում եմ, դա շատ կարևոր նախաձեռնություն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

ՀԱԿ փոխնախագահի ներկայացմամբ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը պետք է հասկանա, որ իրականում ինքը ժողովրդի հետ գործ ունի, որ ժողովուրդը չի ներում, որ ինքը կրակել է նրա վրա, որ ժողովուրդն է արդարադատություն պահանջում։ Դրա համար իրենք միանում են այդ նախաձեռնությանը և մեր հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում միանալ այդ կազմակերպությանը։ «Կարծում եմ, ամբողջ հասարակությունն այդ օրը ցույց պետք է տա, թե ինչ է սպասում՝ որպես արդարադատություն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30