Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ կինը անտառի տարածք չի սեփականաշնորհել. Հրազդանի նախկին քաղաքապետ. «Ժամանակ»

Հոկտեմբեր 04,2019 10:49

Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը կատարել են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամները` ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:

Թեմայի վերաբերյալ «Ժամանակը» հարցեր է ուղղել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին։

-Իմ կինը անտառի տարածք չի սեփականաշնորհել։ Կատեգորիան փոխել, տվել են համայնքին, համայնքն էլ աճուրդ է կազմակերպել։

–Ստացվում է՝ կրկնակի հանցագործություն է կատարվել, երբ անտառային ֆոնդի հողատարածքների կատեգորիան փոխվել է և դրանք դարձվել են համայնքային հողեր։

-Քննությունը դա կպարզի։

–Իսկ Ձեր կինը ի՞նչ է կառուցել կամ ինչ էր պատրաստվում կառուցել ապօրինի սեփականաշնորհված այդ տարածքներում։

-Ոչ մի բան էլ չի կառուցել։ Նա այդ հողատարածքները նվիրաբերել է ուրիշին։ Քննություն է գնում, ամեն ինչ կպարզվի։



Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժամանակ» օրաթերթի   այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031