Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայելի» ակումբի վրա հարձակվածներից մեկը ողջագուրվել է Փաշինյանի հետ». Զարուհի Փոստանջյանի կասկածները

Հոկտեմբեր 10,2019 19:22

«Միջնորդություն ենք ներկայացրել այն մասին, որ ԶԼՄ ներկայացուցչին խոչընդոտելու հոդվածը բավարար չէ, որովհետեւ տեղի է ունեցել նաեւ խուլիգանություն: Ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել չորս անձինք, այսինքն՝ խմբակային գործողություն է տեղի ունեցել հանրային տարածքում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով օրերս «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքին, որի առթիվ քրեական գործ է հարուցվել, ասաց իրավապաշտպան, «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի շահերի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ այդ դեպքի ժամանակ Անժելա Թովմասյանի նկատմամբ ընդգծված վերաբերմունք է դրսեւորվել առ այն, որ նա պատկանում է Թովմասյանների ընտանիքին. «Նրա եղբայրն այժմ ՍԴ նախագահ է: Այս ամենը պարունակում է նաեւ անձի հանդեպ խտրական վերաբերմունք: Միայն Անժելա Թովմասյանն է այս պահին ճանաչված տուժող, մինչդեռ տուժող պետք է ճանաչվեր նաեւ «Հայելի» մամուլի ակումբը՝ որպես իրավաբանական անձ:

Մեղադրանքի ծավալը եւս պետք է ավելացնել: Այդ երիտասարդները կասկածյալի կարգավիճակում են, բայց ակնկալում ենք, որ նրանց տրվի մեղադրյալի կարգավիճակ: Կարծում եմ՝ վարույթն իրականացնող մարմինը ոտքը կախ է գցել: Հավանաբար, սպասում է ինչ-որ ցուցումի»:

Զարուհի Փոստանջյանը պնդեց՝ այդ չորս երիտասարդներն ուղղորդված են եկել հանրային տարածք՝ այդպիսի գործողություններ կատարելու. «Համացանցից մենք ունենք տեղեկություն այդ երիտասարդներից մեկի վերաբերյալ: Լուսանկարում նա ողջագուրվում է Նիկոլ Փաշինյանի հետ: Մեկ այլ տեղ նա լուսանկարվել է «Իմ քայլը» խմբակցության անդամի հետ, Հայկ Մարությանի հետ: Չենք բացառում, որ սա ուղղորդված է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ինչպիսի մետամարֆոզ…տիկին Զարուհի, եթե փորփրենք արխիվները, բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր կգտնվեն Ձեր ոչ այնքան հեռավոր անցյալի գործունեությունից: Երևի մենք(Ձեզ համակրռղները) լավ չէինք ճանաչում Ձեզ: Խորին հիասթափություն ու նողկանք եմ զգում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031