Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյան. «Մենք զոհվածի տեղեկանքները կտանք կառավարությանը, հետ կպահանջենք մեր որդիներին»

Հոկտեմբեր 10,2019 21:12

Այսօր կառավարության շենքի մոտ արցախյան պատերազմում զոհվածների ծնողները կրկին բողոքի ցույց էին անում. նրանց պահանջը նույնն է՝ պետական աջակցություն զոհվածների ընտանիքներին:

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ զոհվածների 5646 ընտանիք այս տարիների ընթացքում ոչ մի անգամ որեւէ աջակցությունից չի օգտվել. «Մարդիկ կան` ռայոնում են ապրում, մի թղթի կտրոն են տվել՝ զոհվածի տեղեկանք, որը ոչ մի արժեք չունի: Մենք զոհվածի տեղեկանքները կտանք կառավարությանը եւ հետ կպահանջենք մեր որդիներին»:

Տիկին Խաչատրյանն ասաց, որ դեռ նախորդ ցույցերից մեկի ժամանակ վարչապետը խոստացել էր ընդունել ծնողներին. «Էն ժամանակ վարչապետն ասաց, որ գնում է արտերկիր, կվերադառնա, կզանգահարեն: Անցել է բավականին ժամանակ, զանգել եմ վարչապետի մամուլի խոսնակին, նա ասաց՝ հետ կզանգի: Մինչեւ հիմա չեն զանգել: Մենք վարչապետի նկատմամբ ոչ մի բան չունենք: Ով էլ լիներ վարչապետ՝ մենք էլի պահանջելու էինք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031