Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետի ենթադրությամբ՝ Բալասանյանի ասածի եւ Հայրապետովի աշխատանքից ազատման միջեւ կապ կա

Հոկտեմբեր 16,2019 16:50

«Վիտալի Բալասանյանը ճիշտ մտահոգություններ է հայտնել այն մասին, թե ինչ է կատարվում Արցախ-Հայաստան հարաբերություններում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի երեկվա մամուլի ասուլիսին, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Լրագրողները փորձեցին նրա ասածները շուռ տա այնպես, թե իբրեւ նա կոչ է անում վերացնել ՀՀ իշխանությանը, բայց մարդը հստակ բան է ասել՝ նա, ով կսպառնա Արցախի անվտանգությանը, պետական դավաճանության փորձ կանի, եւ այդպիսիններին պետք է առնվազն մեկուսացնել»,-նշեց Տիգրան Քոչարյանը:

Նա շեշտեց՝ պատահակա՞ն է, թե ոչ, բայց Բալասանյանի ասուլիսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահն աշխատանքից ազատեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին:

Ուղիղ։ Վիտալի Բալասանյանի հայտարարության հետքերով։ Մեկնաբանում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը

Gepostet von Aravot am Mittwoch, 16. Oktober 2019

«Գուցե կապ կա, գուցե ոչ, բայց երեկ Բալասանյանն առաջին անգամ հնչեցրեց «Դուշանբեի վերելակի» պատմությունը՝ տպավորություն ստեղծելով, թե իրեն հայտնի է, թե ինչ է կատարվել: Փաշինյանի մոտ վերջերս կասկածամտություն է զարգանում իր շրջապատի, հատկապես՝ իր հետ չքայլած մարդկանց հանդեպ»,-կարծիք հայտնեց Տիգրան Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանն ասել էր, որ իրեն մանրամասներ են հայտնի Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւի հանդիպման վերաբերյալ, եւ որ ըստ տեղեկությունների՝ նրանց միջեւ ինչ-որ պայմանավորվածություն կա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031