Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության որոշման դեմ բողոքը մակագրվել է նույն դատավորին, որը տվել էր թույլտվությունը. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 17,2019 23:35

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքը դատարանը քննելու է հոկտեմբերի 24-ին։ Բողոքի քննությունը մակագրված է դատավոր Աննա Մաթևոսյանին։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ դատավորի պաշտպան Գեորգի Մելիքյանից։

«Ակնկալում ենք, որ դատարանն օբյեկտիվ կլինի, չնայած բողոքի քննությունը մակագրվել է այն դատավորին, որը բավարարել էր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության որոշումը»,-ասաց Գեորգի Մելիքյանը։

Նրա խոսքերով՝ քրեական գործը շուտափույթ պետք է կարճվի. «Իրենք իրենց նպատակին հասել են և Դավիթ Գրիգորյանին մեկուսացրել են հանրահայտ քրեական գործից։ Իմ կարծիքով արդեն լուծել են իրենց գլխավոր խնդիրը, գործն էլ տեղից չի շարժվում։ Մինչ օրս Դավիթ Գրիգորյանի հետ որևէ գործողություն չի կատարվում»,-ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031