Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Եթե այսպես շարունակվի, կհասնենք Տիգրան Մեծ, որ հասկանանք՝ ով, ինչ սխալներ է արել, որ մուռ հանենք». Վարդան Բոստանջյան

Հոկտեմբեր 31,2019 17:32

«Այս պահին գոյություն ունի ուզուրպացված, ձեռք բերված իշխանության պահպանման գերխնդիր և այն ենթադրում է  զանազան հարցեր: Սահմանադրական դատարան, դատաիրավական հարցեր և այլն, ինչպես նաև հոկտեմբերի 27»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ-ի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա, եթե այսպես շարունակվի կհասնենք մինչև Տիգրան Մեծ. «Կփորձենք հասկանալ, թե ով, ինչ սխալներ է արել: Բայց մարդկության պատմությունը ցույց է տվել, որ պետք է առաջ նայել: Չես կարող խնդիր դնել, թե սրա ապուպապին ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը բան է ասել, եթե ասել է, հիմա մուռը հանենք: Այնքան հետամնաց է…»:

Վարդան Բոստանջյանը հիշեց ֆիզիկայի օրենքներն ու համեմատություն կատարեց. «Ֆիզիկայում օրենք կա, որ ամեն ազդեցություն այդպիսին է, երբ իր հետ կա զուգահեռ հակազդեցություն: Մեզ մոտ իրավիճակը, նման պայմանները, որ ձևավորվել են, դրանք կարող են շարունակվել անընդհատ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հակազդեցություն չկա»:

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ժողովրդի մեջ մի շերտ կա, որ ոչ թե ուզում է իր կենսամակարդակը բարձր լինի, ոչ թե ուզում է ինչ-որ մասնագիտության տիրապետել, այլ շնչահեղձ ուզում է, որ ուրիշները վատ ապրեն»: Ըստ նախկին պատգամավորի՝ հեղափոխությունը հենված է հենց այս մարդկանց վրա:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Հետաքրքիր է, Դուք՞ ինչից էք ,,վառված,,: ՈՒզուրպացվածը որն է՞:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031