Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովին

Նոյեմբեր 10,2019 14:48

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը, որն իրականացվել է «ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» հիմնադրամի աջակցությամբ։

Աշխատաժողովը համախմբել էր ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական-քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց եւ երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ եւ այլ թեմաներ։

Անդրադարձ է կատարվել արտաքին եւ ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային եւ մամուլի ազատությանը։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաեւ մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Կարեւորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները եւ տրվել ոլորտային հանձնարարականներ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930