Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ գնումներում մեծացել է ոչ մրցակցային գնումների մասնաբաժինը

Նոյեմբեր 11,2019 15:00

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն ուսումնասիրել է պաշտպանության նախարարության պետական գնումները: Ուսումնասիրվել է 2018 եւ 2019 թվականների 9 ամիսները եւ համեմատական վերլուծություն կատարվել:

Վերլուծության նպատակը առկա միտումների ուսումնասիրությունն եւ խնդրահարույց կամ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումների վերհանումն է։

Համաձայն գնումների հաշվետվողականության ARMEPS կայքի միջոցով գեներացվող տվյալների ՝ 2019թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում (9 ամիսների ընթացքում) ՊՆ-ն կնքել է 891 պայմանագիր, որի արդյունքում գեներացվել է շուրջ 33.4 մլրդ դրամի պարտավորություն։ 2018-ի նույն ժամանակահատվածում կնքվել է ավելի քիչ՝ 857 պայմանագիր, սակայն արդյունքում գեներացվել է շուրջ 4.5 մլրդ դրամով ավելի շատ՝ 37.9 մլրդ դրամի պարտավորություն:

ՊՆ գնումների բնութագիրը, 2018 եւ 2019թթ․ եռամսյակներով

Ընդհանուր առմամբ, 2019թ. 9 ամիսների ընթացքում ՊՆ գնումների մասնաբաժինը հաշվետվողականության համակարգում ներկայացված ընդհանուր պետգնումներում:

(190.2 մլրդ դրամ) գումարային առումով կազմել է մոտ 18%-ը, մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածի համար այս մասնաբաժինը եղել է շուրջ 23%  (ընդհանուր 168 մլրդ դրամի նկատմամբ)։ Քանակային առումով ՊՆ գնումները ե՛ւ 2018-ի,  ե՛ւ 2019-ի  9 ամիսների ընթացքում կազմել են ընդհանուրի շուրջ 7%-ը, համապատասխանաբար՝ 11700 եւ 12958 պայմանագրեր։Ըստ ուսումնասիրության, նախորդ ժամանակահատվածի համեմատ ե՛ւ քանակական, ե՛ւ արժեքային առումով դիտարկվում է ոչ մրցակցային գնումների աճ։ Մասնավորապես, 2019 թվականի 9 ամիսներին, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ, ոչ մրցակցային ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերը քանակապես ավելացել են շուրջ 1.8 անգամ՝ կազմելով 85 պայմանագիր՝ նախորդ ժամանակաշրջանի 48-ի համեմատ, իսկ արժեքային առումով շուրջ 0.2 մլրդ դրամով՝ կազմելով 6.1 մլրդ դրամ նախորդ ժամանակաշրջանի 5.9 մլրդ դրամի համեմատ։

Նույն միտումներն են նկատվում նաեւ ըստ գնման ընթացակարգերի պայմանագրերի քանակային եւ արժեքային կառուցվածքի ուսումնասիրությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում քանակական եւ արժեքային առումով ՊՆ գնումներում մեծացել է ոչ մրցակցային գնումների մասնաբաժինը։ Մասնավորապես, 2019թ. 9 ամիսների ընթացքում ոչ մրցակցային գնումների մասնաբաժինն ընդհանուր ՊՆ գնումներում քանակային առումով ավելացել է շուրջ 4%-ով՝ կազմելով մոտ 10% նախորդ 6%-ի համեմատ, իսկ արժեքային առումով՝ 2%-ով՝ կազմելով 18% նախկին 16%-ի համեմատ։

«Առավոտ» օրաթերթ
09.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930