Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողովի առանցքում կլինեն տնտեսական կայունության և ապագա դոնորային աջակցության ձևավորման հարցերը

Նոյեմբեր 12,2019 18:00

Նոյեմբերի 13-ից 14-ը Ռիգայում (Լատվիա) կկայանա «Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողով 2019. բիզնես և կայունություն» միջոցառումը:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Լատվիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ: Այն կհամախմբի ԶԼՄ-ների, դրանց զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ու դոնորների ավելի քան 100 ներկայացուցիչների՝ գործընկեր երկրներից և Եվրոպական միությունից:

Տվյալ համաժողովը 2017 թվականին անցկացված Արևելյան գործընկերության երկրների 2-րդ մեդիա-համաժողովի շարունակությունն է, որի շրջանակներում տնտեսական կայունությունը ճանաչվել է առանցքային մարտահրավեր, որին առերեսվում է արհեստավարժ լրագրությունն ամբողջ տարածաշրջանում:

Համաժողովը կբացեն Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Վրաստանի, Մոլդովայի և հարևանության միջսահմանային համագործակցության զարգացման հարցերով տնօրեն Մաթյո Բուսկեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ռադոսլավ Դարսկին ու Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրիս Պելշսը:

Առաջին աշխատանքային նիստի շրջանակում կներկայացվեն ԶԼՄ-ների կարիքների համապարփակ գնահատման արդյունքները, որը պատվիրվել էր Հանձնաժողովի կողմից և անցկացվել ԱլԳ երկրներում:

Այնուհետև ԱլԳ յուրաքանչյուր երկրից ԶԼՄ-ների ներկայացուցիչները կներկայացնեն դեպքերի ուսումնասիրություններ` ընդգծելով, թե ինչպես են իրենց կազմակերպությունները մշակել հաջողակ բիզնես մոդելներ ու բարելավել սեփական ֆինանսական կայունությունը:

Վերջին նիստը հարթակ կտրամադրի դոնորներին, որոնք կքննարկեն ԱլԳ երկրներում իրենց գործողությունները, ինչպես նաև տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների տարբեր կարիքների բավարարմանն ուղղված ռազմավարությունները:

Համաժողովը կեզրափակվի ամփոփիչ նիստով, որում ի մի կբերվեն միջոցառման արդյունքներն ու ներկայացված առաջարկները:

Դրանք կնպաստեն Արևելյան գործընկեր երկրներում ԶԼՄ-ներին ուղղված ապագա օժանդակության շրջանակի ձևավորմանը:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930