Լրահոս
Օրվա լրահոսը

«Կես տարի է՝ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը ձգձգվում է ֆինանսների պատճառով». պատգամավոր

Նոյեմբեր 14,2019 13:45

«2020թ.-ին ոստիկանությունում մեծածավալ կառուցվածքային բարեփոխումներ են նախատեսվում, բայց բյուջեում նախատեսված չեն նշյալի իրականացման համար միջոցներ: Ոստիկանապետը նշել էր, որ միջոցներն այլ աղբյուրներից են լինելու: Ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորվելու այդ բարեփոխումները»,-2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այսպիսի հարց հղեց «Իմ քայլի» պատգամավոր, Ոստիկանության համակարգի նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը:

Ատոմ Ջանջուղազյանը նախ հարց առաջադրեց՝ ոստիկանության բարեփոխումների հետաձգումը ֆինանսների՞ պատճառով է. «Պատճառը ոչ թե ֆինանսական հնարավորությունների, այլ ծրագրի կենսունակության մեջ պետք  է փնտրել: Մենք հիմա այն փուլում ենք, երբ փորձում ենք այդ ծրագիրը հստակեցնել եւ ամբողջի մաս դարձնել: Դա կառավարության քննարկման փուլում է: Համաձայնեք, որ հարցը վերաբերում է ոչ թե կոնկրետ մարմնի  բարեփոխմանը, այլ համակարգի, որը հատման եզրեր ունի նաեւ այլ իրավապահ մարմինների հետ: Երբ որոշակի կդառնա, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում, ֆինանսական աղբյուրներ գտնելը բարդ չի լինի»:

Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց. «Իմ տեղեկություններով՝ դեռեւս կես տարի առաջ էր պատրաստ բարեփոխումների ծրագիրը, եւ խնդիրը ֆինանսների հետ էր կապված: Պարեկային ոստիկանության կազմակերպումը ձգձգվում է այդ պատճառով: Կփորձեմ լրացուցիչ տեղեկություններ ստանալ»: Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ բարեփոխումների ծրագրի համար միջազգային դոնոր-գործընկերներն էլ կարող են օգնել, եթե եղած միջոցները չբավարարեն, բայց այդ մասին հնարավոր կլինի խոսել բարեփոխումների ծրագրի վերջնական տեսքը քննարկելուց հետո:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930