Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փայլան. «Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում». Ermenihaber

Նոյեմբեր 14,2019 20:40

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ   պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը։

Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։

Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է.

«Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին,  այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ:

Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:

Ասում է՝ (Էրդողանը),    «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր»։

Ամոթ։

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»։

Հիշեցնենք, որ Էրդողանը ԱՄՆ-ում նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի Կրոնական գործերի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ասել էր.

«Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք (հայերը) փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում: Թուրքիայում ևս նույն կերպ որպես փախստական էին ապրում, և հարկադիր տեղահանություն եղավ:

Աղբյուր`Ermenihaber    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930