Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 21-ին Երևանում հնչած կրակոցների հետքերով․ հավանաբար դրանք ուղղվել են Պետրոս Հարությունյանի դեմ՝ մահափորձի նպատակով․ Shamshyan.com

Նոյեմբեր 23,2019 20:10

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը նախաքննություն է կատարելու նոյեմբերի 21-ին Երևանում հնչած կրակոցների փաստով, երբ անհայտ անձը անհայտ զենքով կրակոցներ էր արձակել Տիգրան Մեծի 74 հասցեի ուղղությամբ և վնասել տան ապակին, իսկ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 24 հատ կրակված պարկուճ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ, իսկ նրա քավորը ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին պետ Արշակ Հակոբյանն է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավանաբար, կրակոցներն ուղղվել են հենց «Պոտյոյի» դեմ՝ մահափորձի նպատակով, սակայն այդ պահին նա տանը չի եղել, իսկ վնասված Toyota Corolla մակնիշի 33 XX 136 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930