Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը փնտրում է 25-ամյա տաքսիստին, որն ուղեւորի անձնագրով ապառիկ հեռախոսներ է գնում

Նոյեմբեր 23,2019 22:09

Ոստիկանությունը փնտրում է 25-ամյա տաքսիստին, որն իր ուղեւորի կորցրած անձնագրով  արդեն հասցրել է մոտ մեկ միլիոն դրամի ապառիկներ ձեւակերպել: Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Միքայելյանը դրամապանակը տաքսում մոռանալուց անմիջապես հաջորդ օրը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ դրամապանակի մեջ է իր բանկային, ID քարտերը եւ գումար: Դեպքից 9 օր անց վարորդը դեռ չի հայտնաբերվել:  Խաչատուր Միքայելյանը Aravot.am-ին պատմեց, որ դեպքի օրը տաքսիստի հետ ունեցած կարճատեւ զրույցից տեղեկացել է, որ նա գյումրեցի է, ամիսներ առաջ է վերադարձել ՌԴ-ից ու ներկայումս ապրում է Երեւանում:

Խաչատուր Միքայելյանի նկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Նոյեմբերի 15-ից արդեն տեղյակ էի, որ վարորդը իմ անձնագրով գործարքներ է անում, իր տվյալներն էլ փոխանցել եմ ոստիկանություն, նոյեմբերի 18-ին իրեն կանչել են ոստիկանություն, բացատրություն է տվել, ասել է՝ տեղյակ չէ, բայց երեք բանկում նշված անձն արդեն ապառիկներ է ձեւակերպել իմ անձնագրով: Այս պահի դրությամբ, ինձ հայտնի է, որ հիմնականում հեռախոսներ է ապառիկով վերցրել, ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն դրամից մի քիչ ավելի»,- ասաց Խաչատուր Միքայելյանը:

Մեր զրուցակցի խոսքով, նոյեմբերի 20-ին նշված վարորդը «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութից կրկին փորձել է ապառիկ ձեւակերպել, այնտեղից իրեն տեղյակ են պահել, ինքը անմիջապես ոստիկանություն է դիմել, բայց մինչեւ ոստիկանները հասել են նշված վայր, վարորդը հեռացել է:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը կատարվածի առթիվ ուսումնասիրություն է կատարում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930