Լրահոս
Օրվա լրահոսը

Կոճապղպեղով սառնաշաքար՝ հազի, կոկորդի ցավի դեմ

Դեկտեմբեր 01,2019 23:00

Հազը, կոկորդի ցավը, մրսածությունն ու հարբուխը շատերին են անհանգստացնում եղանակային այս պայմաններում, սակայն այս տհաճ երևույթներից կարելի է ազատվել բնական և շատ պարզ բաղադրատոմսի օգնությամբ․ պատրաստում ենք կոճապղպեղով սառնաշաքար։

Կոճապղպեղի բուժիչ ազդեցությունը նորություն չէ, իսկ այս բաղադրատոմսում այն առավել արդյունավետ է, քանի որ միանգամից մի քանի օգտակար մթերքի հետ է համադրվում։ Կոճապղպեղով սառնաշաքար պատրաստելու համար անհրաժեշտ է․

  1. Կոճապղպեղ (մոտ 4-5 սմ երկ․)
  2. 2 թ․ գդ մեղր
  3. 1/2 կիտրոնի հյութ
  4. 2 ճ․ գդ․ ջուր
  5. 2-3 հատիկ մեխակ (աղացած)
  6. 1 թ․ գդ․ դարչին
  7. 2/3 բաժ․ շաքար
  8. շաքարի փոշի

Կաթսայի կամ թավայի մեջ խառնում ենք ջուրն ու շաքարը և դնում մարմանդ կրակի վրա, այնուհետև ավելացնում մյուս բաղադրամասերը՝ քերած կամ շատ մանր կտրատած կոճապղպեղը, մեղրը, կիտրոնի հյութը, դարչինն ու աղացած մեխակը, խառնում ենք։

Հասցնում ենք եռման աստիճանի և եփում այնքան մինչև խառնուրդը պնդանա և ստանա սաթի գույն։

Այնուհետև վերցնում ենք կրակի վրայից և գդալի օգնությամբ փոքրիկ կաթիլների տեսքով տեղափոխում յուղաթղթի կամ որևէ հարմար տախտակի վրա։ Կարող եք օգտագործել նաև սիլիկոնե կաղապարներ։ Սպասում ենք մինչև չորանալը։

Չորանալուց հետո սառնաշաքարների վրա շաքարի փոշի ենք ցանում, որպեսզի չկպչեն իրար և տեղավորում հարմար տարայի մեջ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031