Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածին ձագեր ունեցող սեփական շանը կրակող մարդը չի կարող ունենալ բավարար որակներ ազգային պարկ պահպանելու համար. Դինգո թիմ

Դեկտեմբեր 05,2019 14:57

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ կառավարությանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ Տավուշի մարզպետարանին

Հարգելի պատկան մարմիններ:

Բնությունը պահպանելու կոչված կառույցի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը օրեր առաջ սեփական ռեստորանի տարածքում կրակել և սպանել է «սեփական» շանը, որը տարածքում ունեցել է նորածին ձագեր: Դեպքը կատարվել է ականատեսների ներկայությամբ, մի խումբ տղամարդկանց կողմից (ենթադրաբար նախապես պլանավորված):

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը արգելվում է Քրեական օրենսգրքի Հոդված 258.2-ով:

Նշենք, որ Աղաջանյանը հարցաքննվել է, սակայն գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Սուրեն Աղաջանյանի սեփական բիզնեսը՝ «Գետափ» հյուրանոցային և ռեստորանային համալիրը, մեծամասամբ փայտաշեն է, ինչը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով նրա պաշտոնը:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որ գործն ընթանա անաչառ, ոչ թե “դե մի շուն խփելու համար հո չի գնալու նստի” մոտեցմամբ:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ նրա անհապաղ ազատումը “Դիլիջան” ազգային պարկի տնօրենի պաշտոնից, քանի որ նորածին ձագեր ունեցող սեփական շանը կրակող մարդը, որը ունի մեծամասամբ փայտաշեն հյուրանոցային սեփական համալիր, չի կարող ունենալ բավարար բարոյական և բնասիրական որակներ՝ ազգային պարկ պահպանելու համար:

Նման մարդու կողմից նման պաշտոն զբաղեցնելն այսուհետ մեծ խայտառակություն է մեր ամբողջ երկրի և բնապահպանության համար:

Դինգո Թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031