Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ կդիմավորի Ռոբերտ Քոչարյանը՝ Նոր տարին

Դեկտեմբեր 09,2019 19:15

«Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, կամ որտեղից են նրանք՝ Հայաստանից, թե Ղարաբաղից, չեմ ասի, քանի դեռ իրենք չեն գա եւ ցանկություն չեն հայտնի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով հարցին՝ ովքե՞ր են պատրաստ անձնական երաշխավորություն ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:

Հիշեցնենք, նախորդ նիստում հայտնի դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն արձակուրդ է մեկնելու եւ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերը կվերսկսվեն արդեն եկող տարի: Պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը խնդրեց դատավորին եվս մեկ նիստ գումարել, որպեսզի իրենք հնարավորություն ունենան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնեն եւ հայտարարեց, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են անձնական երաշխավորություն ներկայացնել:

Այսօր լրագրողները Արամ Օրբելյանին խնդրեցին հրապարակել՝ ովքե՞ր են այդ մարդիկ: Արամ Օրբելյանն անուններ չհրապարակեց: Միայն ասաց, որ նրանք մի քանիսն են:

Նոր տարին երկրորդ նախագահը տա՞նը կանցկացնի, թե՞ կալանավայրում, Արամ Օրբելյանը դժվարանում է ասել: Դա կախված է նրանից, թե ՀՀ վերաքննիչ դատարանում ո՞ւմ եւ ե՞րբ կմակագրվի Ռոբերտ Քոչարյանի գործը, ե՞րբ կկայանա հաջորդ նիստը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031