Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Մեզ մնում է համբերությամբ զինվել եւ սպասել՝ արդյոք այդ երգը կմրցի՞ Jingle Bells-ի հետ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2019 13:08

Նախօրեին վարչապետ Նիկոլ  Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ խնդիր է դրել, որ Ամանորին եւ սուրբծննդյան տոներին նվիրված՝ Jingle Bells-ին համարժեք հայկական երգ գրվի, որը նույնքան մեծ ճանաչում կստանա, որքան վերոնշյալ երգը, սկզբում՝ Հայաստանում, հետո, նաեւ՝ աշխարհում։ Փաշինյանի կարծիքով՝ նման երգի առկայությունը շատ կարեւոր է պետության եւ ազգային ինքնության համար։ «Չգիտեմ, արդյոք այդ երգը կդառնա՞ նույնքան պահանջված, բայց այս պրոցեսը պետք է շարունակել այնքան, մինչեւ Հայաստանում ծնվի մի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից Հայաստանում, հետո աշխարհում կհաղթի գլոբալ երգերին՝ մրցակից դառնալով, օրինակ, Jingle Bells-ին»,- ասել էր նա։ Հաջորդիվ վարչապետը նշել էր, որ նոր երգը գրվել է եւ կներկայացվի Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք տոնակատարության ժամանակ։

Խոսքը, ըստ երեւույթին, Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի համատեղ դուետի մասին է, որի պրեմիերան տեղի է ունենալու Նոր տարվա գիշերը՝ Հանրապետության հրապարակում կայանալիք ամանորյա՝ 2020 թ. համերգային ծրագրի շրջանակում։

Երգահան, հեղինակ կատարող Վահան Արծրունին, վարչապետի 2050 ծրագրային դրույթների ներքո է դիտարկում Jingle Bells-ին համարժեք երգ ստեղծելու նրա ցանկությունը։ «Եթե հիշում եք, 2050թ.-ին արդեն մենք աշխարհի հետ պետք է մրցենք մեր տեխնոլոգիական առաջընթացով, իսկ մեր ֆուտբոլային թիմը պետք է առաջին տեղը գրավի, եւ, ուրեմն, պետք է ունենանք նաեւ այնպիսի երգ, որը կգերիշխի աշխարհում եւ կստվերի Jingle Bells-ը»,- ասում է Արծրունին ու հավելում, որ նրա այդ հայտարարությունն ընկալում է որպես Նիկոլ Փաշինյանին բնորոշ ծրագրային վարչապետական մոտեցում. «Մեզ մնում է համբերությամբ զինվել եւ սպասել՝ արդյոք այդ երգը կմրցի՞ Jingle Bells-ի հետ, եւ արդյոք դրա մեջ կարո՞ղ ենք տեսնել ազգային ինքնության եւ մշակութային նպատակների լուծման բանաձեւ»։

Երգահան Արտավազդ Բայաթյանը կասկածում է, որ պատվերով կարող է լավ բան գրվել, բայց եթե ստացվի, միայն ուրախ կլինի. «Ես նման փորձ ունեմ. «Ծնունդդ շնորհավոր» երգը ստեղծեցի, ու արդեն 30 տարուց ավել տարբեր տեղերում այն լսվում է, ու եթե ուզում էինք լայն տարածում ունենար, պետք էր ավելի շեշտադրել, որ գոնե հայության մեջ տարածվեր, եւ երգեին ոչ թե Happy birtհday, այլ՝ «Ծնունդդ շնորհավոր»։ Ի վերջո, եթե մենք մեզ արժեք չտանք, ոչ մեկը չի արժեւորի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031