Լրահոս
Օրվա լրահոսը

Չգործող ոռոգման ջրագծից ապամոնտաժել է խողովակներ և տեղափոխել իր տան բակ

Դեկտեմբեր 12,2019 23:40

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի մի բնակչի տան բակում կատարված զննությամբ հայտնաբերել են 8 հատ՝ յուրաքանչյուրը 5 մ երկարությամբ, ամբողջականությունը պահպանված ցինկապատ խողովակներ և 5 հատ հորիզոնական կտրված՝ յուրաքանչյուրը 5 մ երկարությամբ ցինկապատ խողովակներ, որոնցով վերջինս պատրաստել էր խոտի հակերի համար ծածկոց: 77-ամյա տանտերը հայտնել է, որ խողովակներն առանց թույլտվության ապամոնտաժել է մոտ 15 տարի առաջ Կոթի գյուղի «Թեղուտ Ղոբին» կոչվող վայրում, իրեն պատկանող հողամասով անցնող, չգործող ոռոգման ջրագծից և տեղափոխել է իր տան բակ:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031