Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին հրավիրել են ԱԳՆ

Դեկտեմբեր 13,2019 23:20

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթթերֆիլդին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված ԱՄՆ սենատում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

«ԱՄՆ դեսպան Սաթերֆիլդին հրավիրել են մեր նախարարություն՝ կապված ԱՄՆ սենատում 1915թ. իրադարձությունների վերաբերյալ ընդունված բանաձևի հետ: Փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը նրան է փոխանցել արձագանք՝ տվյալ որոշման վերաբերյալ » ,- ասել է աղբյուրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031