Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցած 1,5 տարում այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, քանի՞սն են այդ քաղաքական ուժից տնօրեն դարձել». Արայիկ Հարությունյանը՝ կոռուպցիայի, կրթական խնդիրների մասին

Դեկտեմբեր 20,2019 12:53

Այսօր «Կրթության ոլորտի բարեփոխումներն, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Ի՞նչ ունեինք 2008-ի մայիսի 8-ին, երբ սկսեց ձեւավորվել կառավարությունը: Կրթական համակարգում ունեինք լրջագույն խնդիրներ՝ սկսած բարոյահոգեբանական իրավիճակից, վերջացրած ենթակառուցվածքային խնդիրներով: Այստեղ խոսվեց կրթական համակարգի քաղաքականացվածության, կուսակցականացման մասին: Մեզ հաջողվել է ըստ էության էդ խնդիրը լուծել ու դրա լավագույն ապացույցն այն է, որ անցած երկու համապետական ընտրություններին, Երեւանի ավագանու ընտրություններն էլ ըստ էության եթե համարենք համապետական, մենք ունեցել ենք զրո բողոք քաղաքական ներգրավվածության առումով: Սա լավագույն ցուցանիշն է, որը գալիս է ապացուցելու մեր հանձնառությունն այս առումով: Չենք ունեցել որեւէ բողոք, որ իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում, էլ չասած միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում եւ բուհում: Անցած մեկուկես տարում այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, քանի՞սն են այդ քաղաքական ուժից տնօրեն դարձել: Կարող է մեկ-երկու, մաքսիմում՝ 3՝ 1400 դպրոցից: Սա, կարծում եմ, լավագույն ցուցանիշներից մեկն է, որ մեր հանձնառությունը կատարում ենք»:

Անդրադառնալով կոռուպցիային՝ նախարարն ասաց, որ չեն կարող վստահեցնել, թե բոլոր հարցերն այդ առումով լուծել են, բայց կրթական համակարգում համակարգային կոռուպցիա չկա. «Վերջերս ես հարցումների արդյունքներն էի նայում, այդ հարցումներով, թե որ ոլորտներում են ամենահաջողը կոռուպցիայի դեմ պայքարում, 4-րդ կետով նշված էր հանրակրթությունը եւ կրթությունը: Ցավոք, բուհական համակարգի առումով սա չեմ կարող ասել այստեղ մտահոգիչ հարցեր կան, որը մասամբ կլուծենք այն օրենքներով, որը բերում ենք»:

Ենթակառուցվածքային առումով նախարարն ասաց, որ հանրակրթության ոլորտում ունենք մտահոգիչ իրավիճակ: Նա հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից Նաիրա Զոհրաբյանը փլված, անմխիթար վիճակում գտնվող դպրոցների նկարներ էր ցուցադրում ու դիմելով պատգամավորին՝ ասաց. «Տիկին Զոհրաբյան, ես կարող եմ մի քանի հարյուր նկարներ ձեզ ցույց տալ եւ ոչ միայն հանրակրթական ոլորտից, այլեւ սպորտի դպրոցից, մշակութային օջախներից: Հաջորդ տարվա բյուջեով մենք զգալի միջոցներ ենք ներգրավել այս խնդիրները լուծելու համար»:

Նա ընդգծեց, որ խոսքը հարյուրավոր ուսումնական հաստատությունների մասին է, ուստի մեկ-երկու տարվա ընթացքում ամբողջությամբ չեն կարող այդ հարցը լուծել, մանավանդ, որ սեյսմիկ առումով էլ դպրոցները խնդիրներ ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031