Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Գյումրիում է. քաշքշոց կալանավորված տղայի մոր ու ոստիկանների միջև

Դեկտեմբեր 27,2019 14:25

Քիչ առաջ Գյումրու Անի թաղամասի Խորենացի փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ պաշտոնապես հանձնվեցին «Առդա» բարեգործական հիմնադրամի կառուցած 11 սոցիալական բնակարանները, որոնց վիճակահանությունը մի քանի օր առաջ կատարվել էր Գյումրու քաղաքապետարանում:

Կառավարության ղեկավարը նախ ոտքով շրջագայեց Գյումրու նորակառույց փողոցներով, այնուհետ մասնակցեց բնակարանամուտին: Վարչապետը հերթով փաթաթվեց շահառու տատիկներին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ելույթում հպարտությամբ նշեց, որ «Առդան» Գյումրիում արդեն 41 բնակարանն հանձնում: «Շատ լավ գործ է կատարված, պարոն վարչապետ, երեք տարվա ընթացքում այս շենքը կառուցվեց «Առդա» բարեգործական կազմակերպության և Գյումրու քաղաքապետարանի համագործակցությամբ: Շատ գեղեցիկ շենք է` հարմարավետ բնակարաններով, տրվում է միայնակ ծերերին, բազմազավակ ընտանիքներին, որոնք տնակների մեջ են»,-ասաց քաղաքապետը:

«Առդա»-ի տնօրեն Տիգրան Ստեփանյանն էլ ասաց, երկրում իրոք իրավիճակ է փոխվել, իրենք շատ ոգևորված են կատարված աշխատանքով. յուրաքանչյուր հաջողված փուլ նոր ծրագիր է բերում: Ըստ նրա, դոնորները լուրջ ներդրումների մտադրություն ունեն:
Ի դեպ, նորակառույց շենքի մոտ վարչապետին սպասում էր ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը ծեծելու մեջ մեղադրվող, կալանավորված Զոհրապ Եսիմսեյտովի մայրը: Նախքան վարչապետի Անի թաղամաս հասնելը, ոստիկանները փորձում էին նրան հեռացնել տարածքից, սակայն կինն ընդդիմանում էր: Նա վազեց վարչապետի հետևից, գոռում էր, որ թողնեն՝ մոտենա, սակայն ոստիկանները չթույլատրեցին:

Հիշեցնենք նաև, որ այս կնոջ որդու կալանավորման պատճառը եղել էր Ռոբերտ Քոչարյանի երկրաշարժի զոհերի հիշատակին ուղարկված ծաղկեպսակի մասին Կարեն Սարուխանյանի գրառումը:

Վարչապետը Անի թաղամասից գնաց նորակառույց ավտոմաքսատուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031