Քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալեցի հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երեւան է ժամանել այսօր առավոտյան:
Գորանի հետ ջերմ զրույցի ընթացքում բացահայտեցինք, որ երկուսս իրար կապող բավական ընդհանուր բաներ ունենք, օրինակ, որ երկուսս էլ ժամանակին մի քանի ուրախ ու բարի ֆիլմերի ստեղծմանն ենք մասնակցել՝ ամեն մեկս յուրովի: 🙂
Բրեգովիչին շնորհակալություն հայտնեցի՝ 2020 թվականը երեւանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Նա էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց այս հնարավորության համար՝ խոստանալով բոլորիս անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: