Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքի տանիքում հայտնաբերել են 37-ամյա տղամարդու դին

Հունվար 01,2020 18:43

Հունվարի 1-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզ փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին փորձում է կախվելով ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տան տանիքում հայտնաբերվել է Սմբատ Ա.-ի (ծնված 1982 թ.) դին (կախված վիճակում):

Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031