Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուի կուսակցությունից դատապարտել են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների հրկիզումը Երևանում

Ապրիլ 24,2023 16:46

Ermenihaber. Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Ումիթ Յարդըմը Twitter-ում մեկնաբանել է ապրիլի 23-ի երեկոյան Երևանում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների հրկիզումը:

Ումիթ Յարդըմը, կիսվելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի գրառմամբ, գրել է.  «Ապրիլի 24-ի կլասիկան… Դատապարտում եմ Հայաստանում պլանավորված կերպով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման արարողությունը: Պատասխանը պետք է պահանջվի: Երևանի իշխանությունը պետք է հասկանա, որ այս մտածելակերպով «կարգավորում» չի կարող լինել, իսկ Անկարան պետք է վերանայի այս գործընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930