Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյանը՝ Կուտոյանի մահից դիվիդենտներ քաղելու մասին. «Դին պետք է սառչի»

Հունվար 17,2020 22:34

«Այն մարդիկ, որոնք ասում են, թե քաղաքականությունը բարոյականության հետ աղերս չունի, հաճախ լսել են մի քանի հայտարարություններ, որոնք էս  մի քանի  ժամվա ընթացքում արել են որոշ պաշտոնյաներ… Ես կարծում եմ, որ դին պետք է սառչի, նոր մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ հավաքել»,- ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ու այդ համատեքստում արված որոշ հայտարարությունների մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ես կարող եմ միայն ցավակցել ընտանիքին եւ որեւէ վերլուծություն անել մինչեւ պատկան մարմինների եզրակացությունը ոչ ոք չի կարող անել: Բայց հանրությունը պետք է առավելագույնս ուշադիր լինի թե այս, թե մնացած նմանատիպ գործերին»,-հավելեց նա:

Մամիջանյանը չխոսեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից, ասաց, որ այն աշխատանքային է, եւ դրա մասին ԶԼՄ-ները չեն տեղեկացվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031