Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում հրաժեշտ են տալիս Իրանում օդանավի կործանման հետևանքով զոհվածներին

Հունվար 19,2020 18:17

Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են հայրենիք:

Զոհվածների մարմինները տեղափոխող ինքնաթիռը դիմավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը:

Զոհվածների հիշատակի հարգման արարողությունը Բորիսպիլի օդանավակայանի տերմինալում կտևի մինչև 19:00-ը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 օդանավը հունվարի 8-ին կործանվել էր Թեհրանի Խոմեյնիի անվան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Իրանի մայրաքաղաքից դեպի Կիև: Օդանավում եղած ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Ավելի ուշ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որի համաձայն Ուկրաինայի միջազգային ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով:

Українці вшановують пам’ять загиблих в авіакатастрофі літака МАУ в Ірані | Стрім

До України повернули тіла жертв авіакатастрофи літака МАУ в Ірані — в аеропорту «Бориспіль» відбувається церемонія вшанування пам’яті загиблих

Gepostet von hromadske.ua am Sonntag, 19. Januar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031