Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ հարցերի և տեղեկատվական դաշտի կրող է եղել Գեորգի Կուտոյանը․ Զարուհի Փոստանջյան. Ա1+

Հունվար 21,2020 15:20

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքին, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Գեորգի Կուտոյանը զոհն է այս ավտորիտար համակարգի և պետության անպատժելի մթնոլորտի․«Շարունակաբար կիրառվող և ընթացող ապօրինությունների զոհն է։ Ոչ մի ներկա կամ նախկին բարձրաստիճանն պաշտոնյա չի կարող պաշտպանված լինել, եթե մենք մեր երկրում չունենք հակակշիռների և զսպումների մեխանիզմ»։

Փոստանջյանն ընդգծում է, որ Կուտոյանը վերջին երկու տարիների ընթացքում եղել է շատ կարևոր պաշտոնի․ «Այդ երկու տարիների ընթացքում կարևոր աշխարհաքաղաքական իրողություններ տեղի ունեցան նաև մեր տարածաշրջանում, և այս գաղտնիքների մասին տեղեկացված է եղել պարոն Կուտոյանը, հետևաբար՝ նրա կյանքի պաշտպանությունը պետք է հոգար պետությունը»։

Փոստանջյանը նշում է, որ մարդկանց կալանավորելու, հետո բաց թողնելու ուղղակի տեսարաններ են ապահովում նաև հոգեբանական ճնշում բանեցնելու համատեքստում, որովհետև որևէ լուրջ դատական գործընթաց այդպես էլ տեղի չի ունենում։

Բանախոսը վստահ է, որ Կուտոյանը տիրապետում էր գաղտնիքների նաև այս իշխանության հետ կապված․ «Նա մասնակիցն էր ՊՊԾ գնդի բանակցությունների, ինձ համար անհասկանալի մնաց՝ ինչպես թույլ տվեցին Նիկոլ Փաշինյանին մուտք գործել  ՊՊԾ գնդի տարածք, և այնտեղից ուղիղ եթերով հանդես գալ, նաև՝ ինչպես տեղի ունեցավ իշխանության փոխանցում Նիկոլ Փաշինյանին, տեղեկացված է եղել, որ Նիկոլ Փաշինյանը գրավում է Ռադիոտունը, և այդ ժամանակ ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, այսինքն՝ բազմաթիվ հարցերի և տեղեկատվական դաշտի կրողը եղել է Գեորգի Կուտոյանը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031