Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Լիլիթ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահի գործով հերթական նիստը նշանակեց ապրիլի 28-ին

Հունվար 23,2020 20:12

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում այսօր կայացավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի քաղաքացիական գործով հերթական նախնական նիստը:

ՀՀ 2-րդ նախագահը Արամ Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ըստ հայցվորի, հայտարարությունները վերաբերում են փաստացի տվյալներին, դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը:

Դատավոր Լիլիթ Սարգսյանը ապացուցման բեռը բաշխեց կողմերի մեջ եւ կողմերին ժամանակ տրամադրեց ապացույցներ ներկայացնելու համար:

Հաջորդ նախնական նիստը նշանակվեց ապրիլի 28-ին, ժամը 14;00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031