Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

100-ից 10 փաստ՝ ՏԿԵՆ ոլորտից

Հունվար 25,2020 23:17

ՏԿԵՆ ոլորտային 10 փաստ՝ վարչապետի ասուլիսից

  • 2020 թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2018-ի համեմատ` 104%-ով, 2019-ի համեմատ` 91%-ով` կազմելով 110.2 մլրդ. դրամ: Ի թիվս ճանապարհների կառուցման և բարեկարգման համար նախատեսվող միջոցների՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար 2020-ին նախատեսվում է հատկացնել 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավել, քան 2019-ին, 66%-ով ավել, քան 2018-ին և 22%-ով ավել, քան 2017-ին: Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ. դրամ՝ գրեթե 3 անգամ ավել, քան 2019-ին։
  • 2019 թվականին կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: 2019-ի պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կիլոմետր ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 3 տարում:
  • Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 16.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: 382 ծրագրերի շինարարական և սարքավորումների ձեռքբերման աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ մարզերի 46 համայնքներում իրականացվել են խմելու ջրագծի վերանորոգման, վերակառուցման, ջրագծի անցկացման, արտաքին և ներքին ցանցի վերանորոգման, մայր ջրատարի կառուցման աշխատանքներ՝ շուրջ 860 մլն դրամ արժեքով։ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է 10 միլիարդ դրամ։
  • ՀՀ մարզերում աղբահանության համակարգում տնտեսվարող սուբյեկտներին ներգրավելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շուրջ 220%-ով աճել է 2017 թվականի տարեսկզբի համեմատ աղբահանության ծառայությունների մատուցման կնքված պայմանագրերի թիվը։ Սեփական պոտենցիալի հիման վրա զարգացում ապահովելու նպատակով կարողություններ ձևավորելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով 24 միավորված համայնքներին տրամադրվել է 44 միավոր կոմունալ և 25 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ 1.2 մլրդ. դրամ ընդհանուր աժեքով։
  •  Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ 10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել։
  •  Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն. խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն. խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն. խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:
  • 2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018-ի համեմատ ավելացել է 5.8%-ով: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ 2.1 անգամ:
  • 2019-ի երեք եռամսյակների տվյալներով Հայաստանում բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման և բաշխիչ ցանցերում արձանագրվել է կորուստների մակարդակի էական նվազում: Մասնավորապես՝ բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում կորուստների մակարդակը 2018-ի համեմատ նվազել է 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.8%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 2.5%-ային կետով: Էլեկտրաէներգիայի մատակարարման բաշխիչ ցանցերում կորուստները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են կրկին 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.7%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 3.1%-ային կետով:
  • Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա: Եթե մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ 10 ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.
  • Փարիզ Օռլի օդանավակայան, «Transavia»,
  • Վիեննա, «Wizz air»,
  • Վիլնյուս, «Wizz air»,
  • Բեռլին, «Ryanair»,
  • Մեմինգեն (Գյումրիից), «Ryanair»,
  • Հռոմ, «Ryanair»,
  • Միլան, «Ryanair»,
  • Աթենք (Գյումրիից), «Ryanair»,
  • Սալոնիկ, «Ryanair»,
  • Ռիգա, «Air Baltic»։
  • 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 29%-ով, 2017-ի համեմատ՝ 47%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ 51%-ով: ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2670:

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031