Լրահոս
Օրվա լրահոսը

5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց․ Հրանտ Բագրատյան

Հունվար 26,2020 23:21
bagratyan

Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային բանկ), մրցունակության ինդեքս (Կ. Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Ինովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP)։ Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ինչպիսի՞ն է դրանց էվոլյուցիան 2012-2019թթ։ Դա իր մեջ պարունակում է նաև հայկական «թավշյա» հեղափոխության գնահատականը։

Ինդեքսներից հիմնականը, անշուշտ, doing business-ն է։ Այն իր հերթին ներառում է 12 ցուցանիշ և ներկայումս աշխարհում միակ քիչ թե շատ ընդունելի համաթիվն է, ինչը ներառում է բիզնես բացելուց անցումը դրա կառավարմանը, ֆինանսներին, ընթացիկ գործունեությանն ու փակմանը։ DB 2020-ը հրապարակվեց 2019-ի հոկտեմբերին։ ՀՀ-ն 47-րդ տեղում է՝ 2018-ի համեմատ նահանջելով 6 տեղ։ Ու չնայած Կառավարության նիստի ժամանակ ԿԲ նախագահն ասաց, թե սխալմունք է եղել, հեսա կուղղենք, այդպես էլ ոչինչ չուղղվեց։ 47-րդ տեղը ընդհանրապես վատագույն ցուցանիշներից մեկն է ՀՀ տնտեսական պատմության մեջ (մի անգամ եղել է 48 և 2017-ին՝ էլի 47)։ Մենք ունեցել ենք 32, 34, 35 և այլն տեղեր։ Նշենք, որ 2019-ի Վրաստանի ցուցանիշն է՝ 7-րդ տեղ, Ադրբեջանինը՝ 34 և ՌԴ-ինը 28։

Հաջորդը մրցունակության ինդեքսն է։ Այս ցուցանիշով 69-րդն ենք, 2018-ի 70-րդի և 2017-ի 73-րդի փոխարեն։ Ընդհանրապես այս ցուցանիշով առաջ էլ ելևեջներ են եղել։ Այսպես, 2016-ին 79-րդն էինք, 2015-ին՝ 82-րդը, իսկ 2014-ին՝ 79-րդը և 2013-ին՝ 85-րդը։ Չնչին առաջընթաց կա։ Ոչ մի հեղափոխություն չկա։ Ի դեպ 2019-ին 1 աստիճանով բարձրանալը ոչ միայն և ոչ այնքան մեր առաջընթացի, այլ Սերբիայի ու Վրաստանի համապատասխանաբար 6 և 8 աստիճանով նահանջելու արդյունք է։

Իննովացիայի ինդեքս․ այս ցուցանիշով Հայաստանը նահանջել է՝ 2017-ի 59-րդ տեղից իջնելով 68-րդ տեղ 2018-ին և ապա մի փոքր բարձրանալով 2019-ին՝ 64-րդ տեղ։ Սա էլ ոչ ավանդական էներգետիկայի, ՏՏ «առաջանցիկ» զարգացման ստերն է բացահայտում։
Ժողովրդավարության ինդեքսով ՀՀ-ն լուրջ առաջընթաց է գրանցել՝ 2017-ի 111-րդ տեղից հայտնվելով 86-րդ տեղում։ Այստեղ վճռական նշանակություն են ունեցել 2018-ի դեկտեմբերի պառլամենտական ընտրությունները։ Առայժմ չեն գտել իրենց արտացոլումը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ձեռնարկած հալածանքները, մարդկանց պարտադիր նախնական կալանավորումները, դատարանների բացահայտ կողմնակալ դիրքորոշումները։

Առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի ինդեքսում՝ 107-րդ տեղից 2 տարում բարձրացել ենք 77-րդ տեղը։ Ճիշտ է, այս ցուցանիշով մենք նախկինում եղել ենք նաև 94-95-րդ տեղերում (2013-2015թթ)։ Անառարկելի է, որ լուրջ առաջընթաց է գրանցվել հարկային և մաքսային ոլորտներում։ Բայց որոշակի դեր է խաղացել նաև հայկական Transparensy International-ը, որը մայր կազմակերպություններից «թաքցրել» է բյուջեի միջոցների գրպանումը անսահմանաչափ պարգևավճարների տեսքով։ Չի զեկուցվել երկրի առաջին տիկնոջ կողմից ֆոնդերի բացումը և այլն։ Ի վերջո, «տեղական» Transparensy International-ը ներկայումս պատգամավորներ ունի, «համագործակցում» է ՀՀ բյուջետային միջոցների հետ։ Այսինքն՝ նա շահառու է և ուրեմն չեզոք չէ գործող իշխանություններին։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. այդ ամենից հետո ՀՀ 77-րդ տեղում է. չնայած «առաջընթացին», երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում։
Այսպիսով, քննարկված 5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային Բանկ), մրցունակության…

Gepostet von Hrant Bagratyan am Sonntag, 26. Januar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հա բա՞, պարոն Հրանտ Բագրատյան-պատեհ-անպատեհ-<> ջան, ամեն ինչ շատ վատ է, շատ ավելի վատ է լինելու։ Ոչ մի առաջընթաց իրականում չկա, հնում ավելի լավ էր, զինվորներն ավելի լավ չեն սնվում, ճանապարհներն ինտենսիվ կերպով իրականում չեն կառուցվում/հիմնանորոգվում/վերանորոգվում, զինվորականների, բուժաշխատողների, ուսուցիչների աշխատավարձները չբարձրացան, թոշակները չավելացան, բյուջեն իրականում չմեծացավ, Փաշինյանի շրջապատը դարձավ միլիոնատեր, իր քսան տարեկան տղան նույնպես արդեն Ֆորբսի դռներն է թակում, պատգամավորներն առաջվա պես փողոցում իրենց թիկնապահներով միասին ահ ու սարսափ են սփռում, Արցախն էլ ուր որ է հանձնելու են։ Հա, բա ոնց։ Դուք էլ կանգնելու էք ու չարախնդալով հրճվեք ու ասեք՝ ,- բա որ ես ասում էի։
    Բայց այս ամենն ավաղ, միայն ձեր երազանքներում։
    Դուք իրականությունից կտրված մարդ եք, պարոն, հանրությունը ձեզ վաղուց արդեն լուրջ չի ընդունում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031