Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվություն չի եղել ԱԱԾ-ում». Ա1+

Հունվար 29,2020 23:23

Իրավապահներն  առայժմ ամբողջական  տեղեկատվություն չեն հաղորդում հեղաշրջման փորձի մասին տարբեր լուրերի եւ հրապարակումների կապակցությամբ։

Գլխավոր դատախազության  մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ սրա վերաբերյալ գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ստուգման։ «Ուրիշ տվյալ չկա այս պահին»,- նշեց նա։

Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվական բաժին։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ հեղաշրջման վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ չեն ստացվել։ «Հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվություն չի եղել ԱԱԾ-ում, հետևաբար մամուլին չի փոխանցվել նման տեղեկատվություն»,- հայտնեցին ԱԱԾ-ից։

Հիշեցնենք,որ հունվարի 13-ին «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հրաչյա Հակոբյանն ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի պաշտոնանկության  պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031